Արտակ Ալեքսանյանը լքել է «Արարատը»
Երևանի «Արարատի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը հեռացել է թիմից, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Արտակ Ալեքսանյանն «Արարատ» էր տեղափոխվել 2019 թվականի հունիսին:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։