Մակրոնը խոստացել է փրկել Մոնբլանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցով միջոցներ ձեռնարկել: Այս մասին նա ասել է Ալպերում էկոլոգիայի նախարարի եւ կլիմայագետ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Euronews-ը:
Մակրոնը խոստացել է անել ամեն ինչ լեռը եւ հանքը զբոսաշրջիկների հոսքից եւ աղտոտումից պաշտպանելու համար:
«Սա համընդհանուր եվրոպական պայքար է: Մենք պետք է պայքարենք, որպեսզի ածխաթթու գազի արտանետումները բարձր գին, իրական ֆիքսված գին վճարեն: Մենք պետք է իրական ռազմավարություն մշակենք, որը թույլ կտա առաջ շարժվել: Մենք երկար ենք դրան ձգտել, ես նույնիսկ կասեի, որ դա պայքար է ամբողջ մարդկության ճակատագրի համար»,- ասել է Մակրոնը:
2018 թվականի Ֆրանսիայի իշխանությունները սահմանափակել են Մոնբլան հասանելիությունը աղտոտվածության պատճառով: 2020 թվականի վերջին Ֆրանսիան ծրագրում է նաեւ Մոնբլանի շուրջ արգելոց ստեղծել: Այդ կապակցությամբ կսահմանափակվի այցելուների թիվը, հատկապես ամռան շրջանում: