Կողոպուտի համար հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց Խորենացու փողոցում
Ոստիկանության Էրեբունու ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին, ժամը 16.15-ին, Խորենացու փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Գագիկ Ս.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2019 թ. դեկտեմբերի 4-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: