Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչի մասին է հանրաքվեն․ Ալեքսանդր Կոչուբաև
Հանրաքվեի լինելիությունը այլևս իրողություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«ՍԴ ճակատագիրը որոշելու է ժողովուրդը: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչի մասին է հանրաքվեն: Հանրաքվեն Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների մասին չէ, այստեղ չի որոշվում հեղափոխության հետագա ընթացքը, այստեղ չեն պատժվում թշնամիները, տնտեսական հեղափոխություն հանրաքվեից հետո չի լինելու։
Հանրաքվեով ժողովուրդը որոշում է մեկ հարց`
ՍԴ նոր մոդելը մեզ անհրաժեշտ է հիմա, թե մի քանի տարի հետո:
Սրանից դուրս մեկնությունները տարրական մանիպուլյացիաններ են: Այս մեսիջը պետք է հղվի ժողովրդին, որպեսզի հասկանան ինչին են ասում այո կամ ոչ»,-նշել է նա: