«Պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլ ամբողջ մարմնի վրա». Արմեն Գրիգորյանը՝ Ռուբեն Հայրապետյանին
Բնականաբար, տարրական կուլտուրայի և տարրական էթիկայի բոլոր սկզբունքները խախտված են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ «ոստքերը Ոստիկանության վրա սրբելու մասին»։
«Բնականաբար Ոստիկանությունը նույն ձևով իրեն չի կարող թույլ տալ պատասխանել, որովհետև Ոստիկանությունը իր գործառույթներում սահմանափակված է օրենքով։ Անպատասխանատու հայտարարություն է, դրա պատասխանը նա այլ ձևով կզգա ոչ միայն իր շորերի, այլ նաև իր մարմնի վրա»։