Մեքսիկայի արեւմուտքում 11 մարդու մնացորդներով գաղտնի գերեզման են հայտնաբերել
Մեքսիկայի արեւմուտքում՝ Միչոական նահանգում, 11 մարդու մնացորդներով գաղտնի գերեզման են հայտնաբերել, հաղորդում է Universal-ը՝ հղում անելով տեղի դատախազությանը:
Գերեզմանը հայտնաբերել են մի խումբ աշխատողներ, որոնք հողային աշխատանքներ են իրականացրել: Մարմինները տեղափոխել են դատաբժշկական ծառայություն՝ դիահերձման եւ զոհերի ինքնությունը հաստատելու համար:
Գերեզմանը հայտնաբերվել է ոստիկանների վրա հարձակումներից 2 օր անց: Հարձակումներին մասնակցել է 2019 թվականին զանգվածային սպանությունների մեջ կասկածյալ Լուիս Ֆելիպե Բարագանը: Պարբերականի տվյալներով՝ նա, ենթադրաբար, «Լոս Վիագրաս» հանցավոր կարտելի անդամ է, կարտելը պայքար է մղում այլ հանցավոր խմբավորումների հետ՝ այն տարածքների համար, որտեղ հայտնաբերվել է գերեզմանը: