Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ դեսպանատուն
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։