«Իմ քայլի» իրավաքաղաքական հայացքներն անհամատեղելի են ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի հետ. Ռուբեն Մելիքյան
Հապճեպ կարգով ԱԺ բերված՝ Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթն ըստ էության մի բանի մասին է՝ Հայաստանի Հանրապետությունում Իրավունքի գերակայության սկզբունքը փոխարինել Մեծամասնության գերակայության սկզբունքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Փաթեթն ինքնին բավարար է պնդելու համար, որ «Իմ քայլի» իրավաքաղաքական հայացքներն անհամատեղելի են ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի հետ»,-գրել է նա: