Դատարանը մեղավոր է ճանաչել Ազատությունների մեծ խարտիայի 805-ամյա կրկնօրինակի անհաջողակ գողին
Մեծ Բրիտանիայում Ազատությունների մեծ խարտիայի 805-ամյա կրկնօրինակի գողության փորձի համար դատապարտվել է 47-ամյա տղամարդ, հայտնում է BBC News-ը։
Սոլսբերիի թագավորական դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա Մարկ Ռոյդենին, որը փորձել է պատմական փաստաթուղթ գողանալ՝ մուրճով կոտրելով Սոլսբերիի տաճարում պաշտպանական ապակին, որի հետեւում դրված է եղել պատմական փաստաթուղթը։
Ռոյդենին մեղավոր են ճանաչել մոտ 14,5 հազար ֆունտի չափով վնաս պատճառելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել 2018թ․ հոկտեմբերին։
Ռոյդենը հայտարարել է, որ փորձել է առեւանգել պատմական փաստաթղթի կրկնօրինակը, քանի որ այն կեղծ է համարել։
Կասկածյալը գողությունների եւ վնաս պատճառելու համար պատիժների երկար պատմություն ունի, սակայն ՃՏՊ-ի հետեւանքով ուղեղը վնասելու պատճառով նա ընկնում է ֆինանսների պաշտպանության օրենքի գործողությոն տակ։ Բացի այդ, կասկածյալին օգնություն է ցուցաբերում նրա խնամակալը։