Հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից փախնելու են անբան ու ձրիակեր պաշտոնյաները. Գևորգ Պետրոսյան
Մի տեսակ զգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավաւգույն օրինակ ծառայող պաշտոնյաները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մի տեսակ զգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավաւգույն օրինակ ծառայող, անբան ու ձրիակեր, ապօրինի հանձնարարություններ տվող ու կատարող, ավանդական արժեհամակարգի քանդման պիղծ գործին ծառայող, պետական հիմնարկներն ընտանեկան կոոպերատիվի վերածած և պետական բյուջեն քաղաքավարի դատարկող պաշտոնյաները»: