Լաուտարո Մարտինեսը որակազրկվել է
Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Կալյարիի» դեմ խաղում գրանցված միջադեպի պատճառով որակազրկվել է 2 խաղով, տեղեկացնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը:
Լաուտարո Մարտինեսը բաց կթողնի փետրվարի 2-ին տեղի ունենալիք «Ուդինեզեի» և փետրվարի 9-ին տեղի ունենալիք «Միլանի» դեմ հանդիպումները:
Հիշեցնենք, որ «Կալյարիի» դեմ խաղում 22-ամյա հարձակվողը կարմիր քարտ էր ստացել հանդիպման գլխավոր մրցավարի հետ վիճելու համար:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մարտինեսն «Ինտերի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: