Հայտնի է՝ ինչու է բերման ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաեւ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Այս լուրն այսօր՝ հունվարի 28-ին, հաստատեց ՀՀ ոստիկանությունը։
Նշենք, որ նույն կասկածանքով այսօր բերման է ենթարկվել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:
Բերման են ենթարկվել 5 ընդդիմադիր գործիչ. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը և անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: