Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին
Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության նլրատվական ծառայությունից։
Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։