Ինձ գերազանց եմ զգում այս քաշային կարգում. Մաքգրեգոր
Խառը մենամարտերի UFC 246 մրցաշարում ամերիկացի Դոնալդ Սերոնեի նկատմամբ հաղթանակից հետո իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն ակնարկել է, որ կարող է մնալ միջին քաշային կարգում։
«Ես վերադարձա, եւ սա գերազանց զգացողություն է։ Ես դարձա առաջին մարտիկը, որին հաջողվեց երեք քաշային կարգերում նոկաուտով հաղթել հենց առաջին ռաունդում։ Չեմ կարող ասել, որ մարզավիճակիս գագաթնակետին եմ, բայց մոտ եմ դրան։ Հավանում եմ մենամարտել միջին քաշային կարգում, ինձ գերազանց եմ զգում այս քաշային կարգում, բայց դա չի նշանակում, որ չեմ կարող դարձյալ իջնել թեթեւ քաշային կարգ»,- մենամարտից հետո ուղիղ եթերում հայտարարել է Քոնոր Մաքգրեգորը։
31-ամյա մարզիկն առաջին մենամարտն անցկացրել 2018թ․ հոկտեմբերին ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին պարտվելուց հետո։