Բեյրութի կենտրոնում տուժած ոստիկանները հարձակման են ենթարկվել հիվանդանոցներում
Լիբանանի ներքին անվտանգության աշխատակիցները, որոնք տուժել են Բեյրութի կենտրոնում ցուցարարների հետ բախումների ընթացքում, հարձակման են ենթարկվել այն բանից հետո, երբ նրանց տեղափոխել են հիվանդանոցներ: Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
«Վիրավորված աշխատակիցները մի շարք ապստամբների կողմից հարձակման են ենթարկվել Ալ-Վարդիա հիվանդանոցում և ամերիկյան համալսարանի հիվանդանոցում»,- հաղորդվում է հայտարարության մեջ:
Սոցիալական ցանցերում ավելի ուշ հայտնվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մարդկանց խումբը փորձում ծեծել ոստիկանական համազգեստով մարդկանց, որոնց բժիկներն օգնում են դուրս գալ շտապօգնության մեքենայից և տանում են դեպի հիվանդանոցի մուտք: