«Յուվենտուսը» 4 տարվա պայմանագիր կառաջարկի Դիբալային
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ավարտին հասցնել թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագրի կնքման բանակցությունները:
Իտալիայի չեմպիոնը 26-ամյա հարձակվողին կառաջարկի 4 տարվա պայմանագիր, որը Դիբալային հնարավորություն չի տա պայմանագիր կնքել իսպանական թիմերի հետ:
Պաուլո Դիբալայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: