«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ չի հնչել որեւէ ողջամիտ բացատրություն. Վանեցյան
«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետեւանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նաեւ հավելել է. «Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որեւէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաեւ լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»: