Պանամայում երեխաներին և կնոջը սպանել են էկզորցիզմի ծիսկատարության ժամանակ
Պանամայում հայտնաբերվել են վեց երեխաների եւ հղի կնոջ դիակներ, որոնց սպանել են էկզորցիզմի ծիսկատարության ժամանակ։
Ինչպես հայտնում է AP-ը, մարմինները գտել են փոսի մեջ։ Երեխաները 1-17 տարեկան են։ Կինը հինգ երեխաների մայր է։
Փոսը հայտնաբերվել է Կարիբյան ծովի ափամերձ շրջանում մեկուսացված ճամբարի տարածքում, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է «Աստծո նոր լույս» անվանումով հայտնի ավետարանական աղանդի 10 անդամների։
Այդ շրջայցի ընթացքում ոստիկանները ազատել են 14 մարդու՝ նգաբե-բուգլե բնիկ ցեղի ներկայացուցիչների, որոնց կապել եւ հարվածներ են հասցրել փայտերով ու Աստվածաշնչով։
Նգաբե-բուգլեն ամենամեծաթիվ բնիկ խումբն է Պանամայում։
Ենթադրվում է, որ ծեսերը, որի ժամանակ սպանվել են մարդիկ, կապված են եղել վերափոխման եւ ստանային հալածելու ինչ-որ ձեւի հետ: