Երեւանում BMW-ն բախվել է բաժանարար բետոնե սյանը, բարձրացել վրան
Երեւանում, հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը եւ մասամբ հայտնվել դրա վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդը ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան իջեցնելով բետոնե բաժանարար սյան վրայից, ասել է. «Ինչ լինում է, ժեշտին լինի, բողոքելու տեղ չունեմ» ու քշել հեռացել է: