Եղանակը Հայաստանում. Առանձին վայրերում սպասվում է ձյուն
Հունվարի 17-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում սպասվում է ձյուն: Օրվա երկրորդ կեսին ամենուրեք սպավում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է թույլ ձյուն: Իսկ ցերեկը օդերեւութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +3+5:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,
Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+6,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+5,
Արարատում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+6,
Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -1+2,
Արցախում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -2+2 (հովիտներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7):