«Ռոմայի» հայտացուցակը «Պարմայի» դեմ խաղում
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է հայտացուցակը «Պարմայի» դեմ արտագնա խաղում։ Թիմերը կհանդիպեն Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից հետո եւ բացակայում է «Ռոմայի» հայտացուցակից։
«Պարմա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 16-ին եւ կմեկնարկի 00։15-ին (հունվարի 17)։