Շրի Լանկայում չինացու են ձերբակալել, որը փորձել է 200 թունավոր կարիճ տեղափոխել
Շրի Լանկայի մաքսային ծառայության աշխատակիցները չինացու են ձերբակալել, որը փորձել է 200 թունավոր կարիճ տեղափոխել: Նա ստիպված կլինի 100 000 ռուփիի (մոտ 550 դոլար) տուգանք վճարել, հաղորդում է FoxNews-ը:
Շրի Լանկայի պաշտոնական անձինք հայտնել են, որ կարիճները հայտնաբերվել են ուղեւորի ձեռքի պայուսակում:
Կարիճների թունավոր տեսակների մեծ մասը մահացու վտանգավոր չէ, սակայն դեռեւս հայտնի չէ՝ ինչ տեսակի կարիճ են հայտնաբերել չինացու մոտ: