Լոս Անջելեսում 60 մարդ տուժել է դպրոցների վրա ավիացիոն վառելիքի թափվելուց
60 մարդ Լոս Անջելեսում բժշկական օգնություն է ստացել Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռի ռադիոակտիվ վառելիքի թափվելու հետեւանքով, տեղեկացնում է CNN-ը։
Վառելիքի վնասակար ազդեցության տակ է հայտնվել վեց դպրոց։
20 երեխա եւ 11 մեծահասակ թեթեւ վիրավորումներ են ստացել։
Տուժածների ստուգման եւ բուժզննման արդյունքում փորձագետները սպառնալիքներ չեն հայտնաբերել։ Դպրոցները կշարունակեն աշխատել սեփական ժամանակացույցերով։
Delta Air Lines ընկերությունում հայտարարել են, որ վառելիքը թափվել է շարժչի անսարքության հետ կապված՝ Շանհայ չվերթի ժամանակ, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել, որպեսզի ինքնաթիռը վերադառնա թռիչքի մեկնակետ։