Freedom House կազմակերպությունը չինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է արել
Ամերիկյան Freedom House կազմակերպությունը աշխարհի երկրների կառավարություններին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ եւ հեռարձակման կանոնները խստացնել «արտասահմանյան լրատվամիջոցների վրա ազդեցություն գործելու ուղղությամբ Չինաստանի ջանքերի դրամատիկ էքսպանսիայի» ֆոնին, հայտնում է Reuters-ը:
«Երբ չինացի դիվանագետներն ու անվտանգության գործակալներն անցնում են սահմանները եւ փորձում միջամտել մյուս երկրների լրատվամիջոցների ռեպորտաժներին, այդ երկրի կառավարությունը պետք է վճռականորեն բողոքի»,- նշված է կազմակերպության զեկույցում:
Freedom House-ը բողոքի տարբերակների թվում նշում է նաեւ երկրից համանման պաշտոնական անձանց վտարումը:
Կազմակերպությունը նաեւ հայտարարում է, որ ԱՄՆ-ն եւ մյուս երկրները պետք է աջակցեն քաղաքականությանը, որը չինական լրատվամիջոցներից պահանջում է հրապարակել վճարովի գովազդի ծախսերի գումարները, սեփականության կառույցները եւ չինական պետական սուբյեկտների հետ այլ տնտեսական կապերը:
«Այն դեպքում, երբ այս ջանքերի որոշ ասպեկտներ համապատասխանում են ավանդական հանրային դիվանագիտությանը, մյուս շատ ասպեկտներ քողարկված են, ունեն հարկադրանքի բնույթ եւ պոտենցիալ կոռումպացված են»,- նշված է կազմակերպության զեկույցում, որը գերազանցապես ֆինանսավորում է ԱՄՆ կառավարության կողմից: