Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից, վերջինս չէր շնորհավորել նրա 75 ամյակը. Արդյունքը եղել է Վլ. Կարապետյանի պաշտոնանկությունը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թևի զայրույթն ու վիրավորանքը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ առաջին նախագահն իր շրջապատում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնալու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ:
Նշենք, որ այդ ամենին հաջորդեց Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը, ով, ինչպես հայտնի է, տերպետրոսյանական էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: