«Ալրաղացի Լյովիկի» արտահանձնման գործընթացը շարունակվում է
«Ալրաղացի Լյովիկը» անունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Շարունակվում է նաև վերջինիս արտահանձնման գործընթացը։
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն) եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով: