Վայոց Ձորում «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել գազատար խողովակին. Կա կին վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 12-ին, ժամը 20:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 13 տան մոտակայքում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազաբաշխիչ կայանին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղեւոր Հասմիկ Ս.-ն (ծնված 1987 թ.) տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: