«Մանչեսթեր Յունայթեդը» 12,5 միլիոն ֆունտ է առաջարկում 16-ամյա խաղացողի համար
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել «Բիրմինգեմ Սիթիին» կիսապաշտպան Ջուդ Բիլինգհեմի տրանսֆերի հարցով, հաղորդում է բրիտանական mirror-ը։ Բոնուսներով տրանսֆերի գումարը կարող է հասնել 12,5 միլիոն ֆունտ ստերլինգի։
16-ամյա անգլիացի կիսապաշտպանն անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբում աշակերտական պայմանագրով ստանում է շաբաթական 145 ֆունտ ստերլինգ։
Բիլինգհեմը նորամուտը «Բիրմինգհեմում» նշել է 16 տարեկան եւ 38 օրականում՝ դառնալով ամենապատանի խաղացողը ակումբի գլխավոր թիմի պատմության մեջ։ Մի քանի շաբաթ անց նա դարձավ նաեւ գոլ խփած ամենապատանի խաղացողը «Բիրմինգհեմի» պատմության մեջ։