ԱՄՆ-ն այլեւս չի ակնկալում Իրանի պատասխան հարվածները գեներալ Սոլեյմանիի սպանության համար. Պենտագոն
Կիրակի Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այլեւս չի ակնկալվում Իրանի կողմից պատասխան հարվածներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, հաղորդում է Associated Press-ը:
Էսփերը ենթադրել է, որ այժմ Իրանի կառավարությունը գտնվում է ներքին ճնշման տակ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառի մասին լուրից հետո:
«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է Իրանի ժողովուրդը ոտքի կանգնել եւ պաշտպանում իր իրավունքները, ավելի լավ կառավարություն ունենալու իր ձգտումները»,-ասել է Էսփերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը բերման էր ենթարկվել մի քան ժամով «ցուցարարների շրջանում որոշ սադրիչ գործողություներում» ներգրավվածության կասկածանքով: Մաքեյրը բերման էր ենթարկվել հենց ակցիայի վայրից, որը կազմակերպվել էր Իրանի ԻՀՊԿ ԶՈՒ կողմից խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին լուրերի ֆոնին: