Առևտրամոլը վաճառել է հին հագուստն ու տուն գնել
Բրիտանացի Էմիլի Ջոնսը, որն իրեն առևտրամոլ է համարում, կարողացել է հրաժարվել բազմաթիվ իրերի անիմաստ գնումից, սկսել խնայել ամեն պենսն ու «փրկած» գումարով տուն է գնել, գրում է The Sun-ը:
Բանկի 30-ամյա աշխատակիցը երկու սենյականոց առանձնատուն է գնել հիփոթեկով՝ վճարելով 37 հազար ֆունտ կանխավճար: Տան արժեքը 300 հազար է:
Նախքան տունը գնելը, Ջոնսը որոշել է խնայել վարձակալված բնակարանի գումարն ու վերադարձել մոր տուն: Աղջիկն իր աշխատավարձից ամսական մի կողմ էր դնում հազար ֆունտ, դադարել էր հաճախել վարսավիրանոց, մատնահարդարման, հրաժարվել սրճարաններից ու ռեստորաններից, անգամ հագուստ գնելուց:
Բացի դրանից, նա սկսել էր վաճառել իրերը՝ մի անգամ նույնիսկ դրանց դիմաց 800 ֆունտ վաստակելով:
«Դժվար էր հրաժարվել իմ իրերից, քանի որ ժամանակի ընթացքում ընտելանում ես կյանքի որոշակի ձևին, բայց հիմա, երբ ես ունեմ իմ սեփական տունը, կարող եմ ասել, որ դա արժեր անել», – կիսվեց նախկին առևտրամոլը: