Օմանի նոր սուլթան է դարձել երկրի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարը. լրատվամիջոցներ
Օմանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Հայսամ բեն Թարեք ալ Սաիդը դարձել է պետության նոր ղեկավարը սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդի մահվանից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Օմանի Անվտանգության բարձրագույն խորհրդի համապատասխան հայտարարությունը շաբաթ հրապարակվել է սուլթանության պետական հեռուստատեսության եթերում։
Ավելի վաղ Al Watan Oman թերթը տեղեկացրել էր, որ Հայսամ բեն Թարեք ալ Սաիդը երդվել է Օմանի Խորհրդում (խորհրդարանի տիպի երկպալատ խորհրդակցական մարմին)։