Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...

ՀՀ գազամատակարարման համակարգում ճգնաժամը շարունակվում է. կառավարությունը փորձում է ժամանակ շահել. Սուրեն Պարսյան

ՀՀ գազամատակարարման համակարգը մեր տնտեսության կարեւոր օղակներից մեկն է. այս համակարգի ֆինանսական կայունությունը եւ արդյունավետությունը մեր առաջնահերթությունը պետք է դառնա։ Այս մասին իր հոեվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2019 թվականի հունվարի 8-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ստորագրել են լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Համաձայն համաձայնագրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019 թվականի մակարդակում: Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով: Ներկայումս 1000 խմ գազը սահմանին արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Բացի այդ, գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման եւ սպառման ծավալների աճի համար, ինչպես նաեւ խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ խնայողությունների հարցը: Օրակարգում է նաեւ հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ի հեճուկս կատարված պաշտոնական հայտարարություններին՝ 2019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն հաստիքացուցակի զանգվածային կրճատում չի կատարել, չի նվազեցրել բնական գազի սակագնի հաշվարկում ներառված 5,37 տոկոս կորուստի մեծությունը, լայնամասշաբ ներդրումային նախագծեր չի իրականացրել եւ այլն, ինչը կձեւավորեր խնայողություններ, որոնք թույլ կտային փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որի արդյունքում՝ 2019 թվականի ընթացքում գազամատակարարման համակարգում արդեն ձեւավորվել է մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք գումարած տույժեր: Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը եւ թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

ՀՀ գազամատակարարման համակարգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել է 88,5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ պակասել է 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 14,5 տոկոսով: Ընկերության կուտակած վնասի նվազումը տեղի է ունեցել ի հաշիվ 26,3 մլրդ ՀՀ դրամի չափով բաժնետոմսերի թողարկման, ոչ թե սեփական շահույթի։ Հատկանշական է, որ 2018 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ճանաչել է եկամուտ առեւտրային կրեդիտորական պարտքերի ներումից՝ 27,9 մլրդ ՀՀ դրամի չափով (համեմատության համար՝ 2017 թվականին ընդամենը 3 մլն ՀՀ դրամ է), այսինքն՝ ընդհանուր առմամբ ընկերությունը մեկ տարուց ավելի է չի վճարել իր կողմից ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների որոշ մասի համար․ սա եւս մեկ փաստ է ընկերության ֆինանսական վիճակի մասին։ 2019 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 2019 թվականի ընթացքում ընկերությունը կշարունակի պաշտոնապես վնասով գործել:

Ընկերության հնարավոր խնայողությունների աղբյուրների մասով նշեմ, որ բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որեւէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող եւ օժանդակ), այսինքն, թե որքան աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը: Այնուամենայնիվ, ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցների, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀՀ ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները եւ դրանց վերանայման պարբերականությունն ու աճը: Ինչեւէ, 2019 թվականի ընթացքում ընկերությունում զանգվածային աշխատատեղերի կրճատում տեղի չի ունեցել, հետեւաբար՝ խնայողություններ էլ չեն գոյացել։

«Գազպրոմը» կշարունակի գազ մատակարարել Հայաստան 2020 թվականին նույն պայմաններով

Կարծում եմ՝ տեղին է մեկ անգամ եւս անրադառնալ 2011-2013 թվականների ընթացքում գազամատակարարման համակարգում կուտակված պարտքին, որը մարվեց ի հաշվի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պետական 20 տոկոս բաժնետոմսերի օտարման։ Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը 14.05.2013թ. N 01/23.16/6490-13 գրությամբ (ուղղված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պրն. Ռ.Նազարյանին, իսկ գրության պատճեն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ պրն. Վ. Հարությունյանին) հայտնում էր, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից վերանայման ժամանակ հանրապետություն ներկրվող բնական գազի՝ պայմանագրով նախատեսված 270 ԱՄՆ դոլար/հազար խ.մ. ձեռքբերման գնի փոխարեն հաշվարկներում հիմք ընդունել 30 տոկոսով ցածր գնով, այսինքն՝ 189 ԱՄՆ դոլար/հազար խ.մ.-ի համար: Վարչապետը տեղեկացրել էր նաեւ, որ նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ: Սրան համապատասխան գաղտնի կնքվել էր Փոխհատուցման համաձայնագիր ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ «ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրվող փոխհատուցման մասին», ըստ որի՝ գազամատակարարման համակարգում երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցության նպատակով կողմերը համաձայնության են եկել հետեւյալում` հայկական կողմը ապահովում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի շրջանակներում «Գազպրոմ» ՓԲԸ-ից ստացված միջոցների հաշվին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սահմանի վրա ձեռքբերված բնական գազի փաստացի գնի փոխհատուցումը՝ 2012 հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականը ընկած ժամանակահատվածում մատակարարվող բնական գազի համար:

Ակնհայտ է, որ նման իրավիճակ ունենք ներկայումս, քանի որ 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակայնորեն հաստատել են, որ դիմել են կամ կոչ են արել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի վերջինս մինչեւ բնական գազի գնի շուրջ վերջնական բանակցությունների ավարտը ձեռնպահ մնա բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնել վերոհիշյալ հանձնաժողով: Կարծում եմ՝ այս իրավիճակում ՀՀ կառավարությունը ոչ միայն բանավոր, նաեւ պարտքի մարման գրավոր երաշխիքներ է տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Միաժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հայ սպառողների համար բնական գազի սակագինը չի վերանայվի մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, ինչն, ըստ էության, հարցի լուծում չէ, քանի որ ձմռան ամիսներին հայ սպառողները կշարունակեն չհիմնավորված ցածր գնով սպառել բնական գազ՝ զուգահեռաբար վատթարացնելով գազամատակարարման համակարգի ֆինանսական վիճակը։ Բացի այդ, ներդրողի տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մեկ տարվա կանխատեսելի էներգակիրների գներ, որը թույլ կտա կազմել, պլանավորել իր տարեկան բյուջեն։ Այս իրավիճակը լրացուցիչ անորոշություն է ստեղծում ներդրումների համար, հատկապես՝ էներգատար ճյուղերի դեպքում (օրինակ՝ ցեմենտի, ալյումինի, սննդի արդյունաբերությունները եւ այլն), որտեղ ինքնարժեքի ձեւավորման վրա մեծ ազդեցություն ունեն բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները։

ՀՀ գազամատակարարման համակարգում առկա է նաեւ մեկ այլ մտահոգիչ երեւույթ․ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստան հազ․ խ․մ․ հաշվով բնական գազը ներկրվում է 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով ավելի թանկ, սակայն վերջնական սպառման սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Միեւնույն ժամանակ, հարկային օրենսդրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորված է ներկրվող թանկացած բնական գազի համար վճարել ավելի շատ ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ), այն դեպքում, երբ իրացումից ստացվող ԱԱՀ-ն մնում է նույնը։ Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունը սահմանի վրա պետք է լրացուցիչ 6 մլն ԱՄՆ դոլարից ավել ԱԱՀ եւ տույժեր վճարի ((15*20%)/1000* 2 մլրդ խ․մ․)։ Արդյունքում՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսածը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կկուտակի միլիրդավոր դրամների հասնող ԱԱՀ ապառք (չմուծված հարկեր) եւ տույժեր։ Նման իրավիճակ գրանցվել է նաեւ 2011-2013 թվականների ընթացքում, երբ գազամատակարարման համակարգը հանրությունից գաղտնի պարտքեր էր կուտակում։

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին եւ խնդիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է մարել կուտակվող պարտքերը։

Կարճաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի վերանայումը, ինչը կհանգեցնի նաեւ էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների փոփոխության,

2․ պետական բյուջեի հաշվին ուղղակի սուբսիդավորումը,

3․ սահմանի վրա բնական գազի գնի իջեցումը եւ այլն։

Երկարաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի հաշվարկի մեթոդաբանության վերանայումը,

2․ գազամատակարարման համակարգում փոխադրման եւ բաշխման ժամանակ կորուստների մեթոդաբանության վերանայումը եւ նոր հաշվարկի կատարումը,

3․ գազամատակարարման համակարգում կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը եւ իրականացումը,

4․ գազամատակարարման համակարգում գործող ընկերությունների գնումների գործընթացի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,

5․ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի որոշման մեթոդաբանության սահմանումը,

6․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների հստակեցումը եւ լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների տրամադրումը,

7․ ներտնային գազասպասարկման վճարների վերացումը եւ այլն։

Ամփոփելով՝ մեկ անգամ եւս հիշեցնում եմ, որ սահմանի վրա բնական գազի 15 ԱՄՆ դոլարի բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակում է պարտքեր ոչ միայն ռուսական ընկերության, այլեւ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքերը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ կամ կրպակ չէ, որի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը չազդի մեր տնտեսության վրա։ Մենք ունենք այս ճգնաժամից դուրս գալու լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամքի եւ մասնագիտական ներուժի համադրում։

դիտվել է 308 անգամ
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan