Հունվարի 3-ին շտապօգնությունը 875 կանչ է գրանցել, 190 հոգի հոսպիտալացվել է
Հունվարի 3-ին Շտապօգնության ծառայություն է ստացվել 875 կանչ, որից 190-ը հոսպիտալացումով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Նա հավելեց, որ արտակարգ դեպքեր չեն գրանցվել։ Տոնական օրերի կանչերի վիճակագրությունը Շտապօգնության ծառայությունը կներկայացնի հունվարի 9-ին` ամփոփիչ ասուլիսի ժամանակ: