«Սեւիլիան» տանը չհաղթեց «Աթլետիկին» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Հյուրերը հաշիվը բացեցին 15-րդ րոպեին պաշտպան Անդեր Կապայի գոլի շնորհիվ։ 60-րդ րոպեին «Աթլետիկի» պաշտպան Ունաի Նունյեսը գրավեց սեփական դարպասը՝ 1։1։
«Սեւիլիան» 35 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից»։ «Աթլետիկը» 7-րդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Սեւիլիա» - «Աթլետիկ»՝ 1։1 (տեսանյութ)
Ունաի Նունյես, 60, ինքնագոլ - Անդեր Կապա, 15