Գյումրու Հաղթանակի այգում շինություն է հրդեհվել
Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին:
Այրվել են տաղավարի (50 քմ) կախովի առաստաղը և փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ: