Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ում նոր փաստաթուղթ կհրապարակի
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր` դեկտեմբերի 28-ին, ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ կհրապարակի:
«Հարգելի լրագրող գործընկերներ,
Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:
Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:
Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»,- գրել է նա: