Հանրապետական կուսակցությունը «թավշյա հեղափոխությունից» հետո պետք է հետեւություններ աներ. «Իմ քայլը»
Հանրապետական կուսակցությունը «թավշյա հեղափոխությունից» հետո պետք է հետեւություններ աներ եւ դադար վերցներ: Այս մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո Հանրապետական կուսակցությունը պետք է դադար վերցներ, որպեսզի վերլուծեր եւ հասկանար, թե ինչ եւ ինչու տեղի ունեցավ: Եվ դրանից հետո, Մակունցի խոսքով, կարող էր պատրաստվել խորհրդարանական ընտրություններին, սակայն ոչ թե արտահերթ, այլ հետագա ընտրություններին: