Մրայա Քերին վիճել է Քանյե Ուեսթի հետ
Դյուրաբորբոք բնավորություն ունեցող երգչուհի Մրայա Քերին չի սիրում, որ իր ճանապարհին ինչ-որ մարդիկ են հայտնվում: Անցած տարի նրա ճանապարհին էր հայտնվել Նիկի Մինաժը, իսկ այժմ` Քանյե Ուեսթը:
Քանյեի և Մրայայի միջև վեճ է ծագել այն ժամանակ, երբ ձայնագրման ստուդիաներից մեկի՝ "Def Jam"-ի ղեկավարությունը ռեփերին ձայնագրվելու ավելի շատ ժամանակ է տրամադրել, քան երգչուհուն: Երգչուհին "Def Jam" ընկերությունից պահանջել է, որ իրեն ավելի շատ ժամանակ տրամադրեն, քան անտաղանդ ռեփերին:
Նա ռեփերին եսասեր է անվանել, ով գրում է ատելությամբ ու չարությամբ ողողված երգեր: