Չեմ ցանկանում մրցակցել Նեյմարի հետ. Մբապե
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ակումբակից Նեյմար Ժունիորի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Ես և Նեյմարը մտերիմ հարաբերություններ ունենք և ՊՍԺ-ում խաղում ենք ոչ թե մրցակցելու, այլ թիմին օգտակար լինելու համար:
Նեյմարը հրաշալի խաղընկեր է, որից ես շատ բան եմ սովորել: Հուսով եմ, որ այս մրցաշրջանում մենք կկարողանանք լուրջ հաջողությունների հասնել»,- 21-ամյա Մբապեի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիլիան Մբապեն ճանաչվել է 2019 թվականի Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:
Ֆրանսիայի առաջնության 2018/19 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: