Մեծ Բրիտանիայում գեղեցկության նախկին թագուհին կալանավորվել է ահաբեկչությունը ֆինանսավորելու համար
Մեծ Բրիտանիայում գեղեցկության նախկին թագուհի Ամանի Նուրը կալանավորվել է Սիրիայի իսլամիստական ահաբեկիչների 35 ֆունտի չափով փոխանցում անելու համար, գրում է Independent-ը:
21-ամյա Նուրն «ամուսնացել էր» տղամարդու հետ, որին երբեք չէր տեսել, շփվել էր Համացանցում եւ արդեն պատրաստվում էր մեկնել նրա մոտ, սակայն չէր հասցրել, կալանավորվել էր
Կինը մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունը ֆինանսավորելու եւ ջիհադն (ուրիշ հավատք ունեցող մարդկանց դեմ մահմեդականների «սուրբ» պատերազմ) ու շարիաթը (Ղուրանի հիման վրա կանոնների ամբողջություն) սատարելու մեջ:
Նուրը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման: Ընդ որում՝ նրա հայրենակցուհի Վիկտորիա Ուեբսթերը ազատազրկվել է 17 ամսով: Ոստիկանությունում հայտարարել են, որ երկու կանայք ծայրահեղական հայացքներ են դրսեւորել եւ աջակցություն հայտնել ԻՊ-ին եւ «Հայաթ Թահրիր ալ Շամ» իսլամիստական խմբավորմանը: