Կոլումբիայում բացվել է Պաբլո Էսկոբարի զոհերի հուշահամալիրը
Կոլումբիայի Մեդելին քաղաքում հուշահայգի է բացվել թմրակարտելի առաջնորդ Պաբլո Էսկոբարի զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է El Tiempo-ն:
Այգին բացվել է Էսկոբարի «Մոնակո» քանդված տան տեղում: Կանաչ գոտու կենտրոնում տեղադրվել է 70 մ երկարություն և 4 մ բարձրություն ունեցող պատ, որի մեջ բացված են 46 612 լուսավոր անցքեր, որոնց թիվը համապատասխանում է Էսկոբարի կարտելի զոհերի քանակին:
«Անօրինականության խորհրդանիշն ընկավ, ծնվեց հուշահամալիր, որը մենք այսօր նվիրում ենք զոհերին` մեր հերոսներին և ոչ թե դահիճներին», – բացման արարողության ժամանակ ասել է քաղաքապետարանի քարտուղար Մանուել Վիյան: