Սարին նշել է՝ որ թիմի հետ չէր ցանկանա հանդիպել ՉԼ 1/8 եզրափակիչում
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ գոհ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքից:
«Անկեղծ ասած, միակ թիմը, որի հետ չէի ցանկանա հանդիպել 1/8 եզրափակիչում, «Ռեալն» էր: Մյուս բոլոր տարբերակների հետ համաձայն էի:
Մեզ բաժին հասավ «Լիոնը», որի դեմ ևս շատ դժվար հանդիպումներ են սպասվում: Այնուամենայնիվ, այս հանդիպումներին պատրաստվելու և լավ մարզավիճակով ներկայանալու համար մենք ավելի քան 70 օր ժամանակ ունենք»,- Սարիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Յուվենտուս» - «Լիոն» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին: