Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵ... «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է.... Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռ... Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե...

Արդյո՞ք կապ կա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի մեջ

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

Ներկայացնում ենք զրույցը ստորև.

« Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման նպատակով, բայց և մտահոգություն է հայտնում այդ գործընթացի անկախության և անկողմնակալության ապահովման տեսանկյունից ու ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում: Արդյո՞ք սա դեղին քարտ է իշխանություններին:


- Ոչ միայն ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները, այլև ցանկացած հայ մարդ, անխոս, ողջունելի է համարում դատական համակարգի բարեփոխման գաղափարը, սակայն պակաս կարևոր չէ այն, թե բարեփոխիչները ինչպես են պատկերացնում նույն այդ գաղափարի իրացման եղանակները, վերջին հաշվով, ինչ նպատակ են հետապնդում: Դուք հանդիպե՞լ եք որևէ բարեփոխիչի, որն իր քայլերը չփորձի բացատրել զուտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հրապուրիչ արժեքների պաշտպանության անհագ ձգտումով, բայց արդյունքում հաճախ տեսնում ենք քաղաքական, կուսակցական կամ զուտ անձնական նեղ շահերով թելադրված խնդիրների լուծման անթաքույց միտում: Եթե մենք կարողանայինք 3 տասնամյակ շարունակ վեր կանգնել այս «մարդկային թուլություններից», ապա երբեք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածելի համարեր բարեփոխումները, իսկ, քանի դեռ դա չենք հաղթահարել, ինքս հիմքեր չեմ տեսնում իմպերատիվ դրական եզրահանգումների համար:

Իշխանությունը լծվել է ՍԴ գործող կազմի փոփոխության գործին, այսպես ասած՝ պետական կաշառքի, ըստ այդմ էլ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է օրակարգում: Մասնավորապես այս գործընթացը տեղավորվո՞ւմ է վերը հնչեցված մտահոգությունների շրջանակում:

-Ցավոք, հանրության մեջ ձեր նշած նախաձեռնությունը ևս միանշանակ չի ընկալվել, իսկ անկախ իրավագետների շրջանում, թերևս, գերիշխում է այն տեսակետը, որ այսպիսի լուծումներն ընդհանուր ոչինչ չունեն դատական իշխանության անկախության ամրապնդման հետ: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է արել վաղ կենսաթոշակի հարցում, հատկապես, կամավորության սկզբունքի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը, և արտաքուստ այս բաղադրիչը պահպանվել է օրինագծում, սակայն այդ խիստ առանցքային տարրը պետք է նաև հստակ բովանդակություն ու խելամիտ նպատակ ունենար, չխարխլեր դատավորների համայնքում խտրականության արգելքի սկզբունքը, վերջին հաշվով, չընկալվեր, որպես ցանկացած գնով ՍԴ կազմը յուրայիններով համալրելու միջոց, էլ չեմ ասում՝ տեղ չթողնվեր, որպեսզի հանրության մեջ այն գնահատվեր, որպես տարեկան առնվազն 90 մլն դրամի հասնող «պետական կաշառք»:

Հավելեմ, որ գործող օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը (մասնավորապես, առնվազն 12 տարի աշխատած յուրաքանչյուր ՍԴ դատավոր կարող է անցնել կենսաթոշակի), ինչը չկա դատական իշխանության մյուս դատավորների պարագայում: Հիմա այս խելամիտ լուծումն առավել ընդհանրական դարձնելու փոխարեն, նախապատվությունը տրվել է երկամսյա ժամկետում կենսաթոշակի անցնելու հրաժարականի դիմաց՝ աշխատավարձին հավասար կենսաթոշակ հատկացնելու տարբերակին, ընդ որում, դրանից կարող են օգտվել անգամ 1-2 տարվա ստաժ ունեցողները: Արդյունքում, երկարատև ստաժ ունեցողի կենսաթոշակը մոտ 3 անգամ պակաս է լինելու հենց այս պահին հրաժարական տվող դատավորից: Էլ չեմ ասում, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է, այն չի կարող հավասար լինել աշխատավարձին, որևէ առողջ տրամաբանություն չի կարող լինել, երբ պատասխանատու աշխատանք կատարողի աշխատավարձը հավասարեցվում է կամայական լուծումներով կենսաթոշակի անցած անձի որևէ մեկի կենսաթոշակի չափի հետ:

Այո, Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատությունը բարեփոխելու նպատակ, սակայն այն չի կարող իրացվել դատավորների անփոփոխելիության սկզբունքն արհամարհելու հաշվին, հակառակ պարագայում արդեն որոշ ժամանակ անց իշխանության կգան նոր դեմքեր և նույն հաջողությամբ կփորձեն նորանշանակ դատավորներին ճանապարհել կենսաթոշակի՝ դարձյալ բարեփոխումների պատրվակով: Հունգարիայում մի այդպիսի փորձ արվեց, սակայն ամեն ինչ ավարտվեց իշխանությունների լրջագույն պարտությամբ և սահմանադրական արդարադատության խաթարմամբ:

Այս ամենը, երբեմն, այնքան հեռու է պարզ իրավական մշակույթից, որ հաճախ անգամ անհրաժեշտ չեմ համարում որևէ կերպ անդրադառնալ և այն դիտարկել իբրև լրջմիտ վերլուծության նյութ:

Մասնագիտական շրջանակները մեկ ու կես տարի շարունակ զգուշացնում էին, որ իշխանության քայլելը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը կրկին հայտնվի տարբեր զեկույցներում: Այս նախազգուշացումից հետո, ի՞նչ քայլեր եք ակնկալում ՀՀ իշխանություններից: Զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին պետք է քննարկվի և քվեարկվի, եթե այն ընդունվի, իրավական ու ժողովրդավարական երկրի ձգտող Հայաստանը խնդիրներ կունենա՞:

- Իմ կենսափորձը ցույց է տալիս, որ, ցավոք, միջազգային կառույցների զեկույցների հիմքում ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են դրվում զուտ իրավագիտական չափանիշներ, ցավոք, կոնկրետ իրավական թնջուկի լուծման բանալին գտնվում է օրվա իրավիճակային քաղաքականության «գրպանում», ուստի հազիվ թե հնարավոր լինի ողջամիտ կանխատեսումներ անել այս հարցում:

Զեկույցում նաև իշխանությանը կոչ է արվում շարունակել կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց ու փոքրամասնությունների։ Նշվում է հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ և շատ բաց խոսվում է որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտների մասին՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում։ Փաստորեն, սա վիճահարույց փաստաթուղթը վավերացնելու հստակ ուղե՞րձ է:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ կա մի սոցիալական հատված, որոնց ինքս էլ եմ հարում, որը միանշանակ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ընդ որում, ինքս և իմ համակիրները, երբեք ակնարկ անգամ չենք արել այն մասին, թե իբր մեզ մտահոգում է կոնվենցիայի ստորագրման վայրը (դա արդեն անլուրջ խաղ է), կամ իբր կողմ ենք կանանց կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ բռնությանը և այլն: Բազմիցս կրկնել ենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ հարկադրված ենք լինելու պարբերաբար լուսաբանել այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն, քանի որ դա հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի ոտնահարմանը: Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը գերակա են համարում միայն և միայն մայրությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերը, ցանկացած այլ կողմնորոշում ունեցող չափահաս անձի իրավունքները չեն կարող գերակայել այս իրավունքների նկատմամբ:

Իմ խոսքերից բխո՞ւմ է, արդյոք, որ ինքս, իբր, կողմնակից են բռնություններին, որ, իբր, ինձ ավելի ընդունելի է թվում միջնադարյան «խավարն ու մութը». այս հարցի պատասխանը թողնում են ընթերցողի դատին: Ի դեպ, բազում պատմական աղբյուրներ վկայում են, որ, ի տարբերություն ասիական ցեղերի, միջնադարում հայ քրիստոնեական ընտանիքում կինը իրավազուրկ չի եղել, ավելի՝ պաշտպանվել է օրենքի ուժով: Հեռուն գնալ պետք չէ, պարզապես պետք է հպանցիկ ծանոթանալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին», որում կնոջը մարմնական վնասվածք հասցնելու համար ամուսինը պետք է ենթարկվեր կրկնակի չափով պատասխանատվության, քանի որ Եկեղեցում հնչող «Տեր եմ» արտահայտությունը ոչ թե ընկալվում է կույր իշխանություն, այլ պատասխանատվություն:

Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում Հայաստանի հասարակության կողմից, իսկ մասնագիտական շրջանակները, ի դեմս նաև Ձեզ, բազմիցս ահազանգել են, որ այն ՀՀ Սահմանադրության հետ խնդիր ունի: Արդյո՞ք այս հորդորը կարող ենք դիտարկել որպես ուլտիմատում ՀՀ իշխանություններին, գաղտնիք չէ, որ տեսակետներ են հնչում առ այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել դատաիրավական ոլորտում իշխանության կոշտ, իսկ մասնագիտական շրջանակների գնահատականներով ապօրինի գործողությունների վրա, եթե Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ վավերացվի:

-Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, որի լավագույն մասնագետը չեմ: Կարող եմ միայն պնդել, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն միանշանակ չի ընկալում հայ հասարակությունը, այլև նույն միջազգային հանրությունը: Դուք տեղյակ եք, որ մեկ տասնյակին գերազանցող երկրներ այդպես էլ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ առանձին երկրներ անգամ չեն ստորագրել: Մի մասը, ինչպես Իտալիան, աստիճանաբար հետ են կանգնում այդ կոնվենցիայից բխող կարգավորումներից, օրինակ՝ հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» օրենսդրական եզրույթներից: Վերջապես, այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը հանձնվել է ԵՄ արդարադատության դատարանի քննությանը:

Դուք կապ տեսնո՞ւմ եք ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսների ու Կոնվենցիայի վավերացման օրակարգի միջև:

Ընդամենը կարձանագրեի, որ առաջիկայում սպասվում են մի շարք առանցքային օրինագծեր, այդ թվում՝ կապված այդ կոնվենցիան մինչև վավերացնելը, ամբողջությամբ կյանքի կոչելու հետ: Ուստի իշխանություններից ակնկալվում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կասկածելի որակելու համար:

դիտվել է 294 անգամ
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵ... «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է.... Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռ... Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan