Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին համեմատել է Ռոնալդուի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը թիմ անգլիացի հարձակվող Մարկուս Ռաշֆորդին համեմատել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Կարծում եմ՝ Ռաշֆորդը և Ռոնալդուն շատ նմանություններ ունեն: Ռաշֆորդը բոլոր հնարավորություններն ունի ապագայում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար:
Հուսով եմ, որ Ռաշֆորդը կշարունակի կատարելագործել իր խաղը և բազմաթիվ գոլերի հեղինակ դառնալ»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռաշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: