Թրամփը չեղարկել է ավելի վաղ պլանավորված մամուլի ասուլիսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ավելի վաղ պլանավորված մամուլի ասուլիսը ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո՝ հայտարարելով, որ ինքն արդեն շատ անգամ է շփվել ԶԼՄ-ների հետ Լոնդոն երկօրյա այցի ընթացքում։
«Երբ այսօրվա հանդիպումներն ավարտվեն, ես կվերադառնամ Վաշինգտոն,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը,- Մենք մամուլի ասուլիս չենք անցկացնի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, քանի որ այնքան բան ենք արել վերջին երկու օրվա ընթացքում։ Բոլորին անվտանգ ուղեւորություն»։
Հիշեցնենք, որ Թրամփի իմփիչմենթի երկրորդ փուլը Կոնգրեսում կսկսվի Վաշինգտոնի ժամանակով 15։00։