«Նոա» ՖԱ-ի գործադիր տնօրենը՝ ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու
Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Հարգելի ֆուտբոլասերներ, դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների կապակցությամբ հայտնում ենք հետևյալ պաշտոնական դիրքորոշումը․ «Նոա» ՖԱ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Գործկոմի անդամի մեր թեկնածուն ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է։
Մենք հետևելու ենք ՀՖՖ նոր նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացին և ելնելով նրանց առաջարկած ծրագրերից՝ որոշում կկայացնենք ընտրությունների նախաշեմին»։