Վանաձորի «Թեժ լեռ» կոչվող տարածքի մոտ «Հոնդան» դուրս է եկել ճանապարհից եւ 50 մետր սահել ձորը
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 3-ին, ժամը 21:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորը: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերգո Վ., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ սահել հարակից ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից: