Վթար «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 3-ին, ժամը 20:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan March» (վարորդ՝ 33-ամյա Արսեն Չ.), «Opel Astra G» (վարորդ՝ 37-ամյա Հովհաննես Հ.) եւ «Hyundai Sonata» (վարորդ` 27-ամյա Արթուր Գ.) մակնիշների ավտոմեքենաները:
Հովհաննես Հ.-ն եւ Արթուր Գ.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: