Մոդրիչը՝ «Ոսկե գնդակի» արարողությանը Ռոնալդուի չմասնակցելու մասին
Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չմասնակցելը Փարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը։
«Ես հպարտ եմ, որ անձամբ մրցանակը հանձնեցի Մեսիին։ Այդ ավանդույթը հրաշալի է, քանի որ արտացոլում է հարգանք։ Մենք մրցակիցներ ենք, թշնամիներ չենք, թեեւ ֆուտբոլում մարդիկ երբեմն ամեն ինչ հասցնում են ծայրահեղությունների։
Ինչ վերաբերում է Ռոնալդուի բացակայությանը, ապա ես կարող եմ խոսել միայն իմ փոխարեն։ Ես ուրախ եմ լինել այստեղ։ Ֆուտբոլը հարգանքի մեջ է։ Եթե չես հաղթում, պետք է հարգանքից դրդված մասնակցես արարողությանը, քանի որ սա սպորտի տոն է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում էր եւ գրավեց երրորդ տեղ։ Մրցանակը 6-րդ անգամ ստացավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, երկրորդ տեղում է «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։