Կաճաճկուտ գյուղում բազմազավակ ընտանիքի տունն ամբողջությամբ այրվել է. (Լուսանկարներ և տեսանյութ)
Դեկտեմբերի 1-ի գիշերն ամբողջությամբ այրվել է Կաճաճկուտ գյուղի բնակիչ բազմազավակ, նպաստառու Արմեն Դալլաքյանի տունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալավերդիի բնակիչ Օլեգ Դուլգարյանը:
«Նախնական վարկածով հրդեհն էլեկտրական խնդիրներից է առաջացել, բարեբախտաբար, այդ ժամանակ տանը մարդ չի եղել: Ընտանիքը մնացել է անօթևան և առանց գոյատևման միջոցների: Տան մեծ երեխան 8 տարեկան է, փոքրը 2 ամսական: Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել»,-ասաց նա:
Ընտանիքն այժմ բնակվում է ծնողների տանը, սակայն այնտեղ երկար մնալ չի կարող:
Օգնելու համար ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 098 39-89-04։